Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՈՒկրաինայի դեսպանը վերադարձել է Երևան

ՈՒկրաինայի դեսպանը վերադարձել է Երևան
04.06.2014 | 12:05

Հայաստանում ՈՒկրաինայի դեսպան Իվան Կուխտան հունիսի 1-ից Երևանում է և անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանում ՈՒկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը:

Հիշեցնենք՝ Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների՝ Կրեմլին համահունչ դիրքորոշման հրապարակայնացումից հետո՝ մարտի 21-ին, Իվան Կուխտան հետ էր կանչվել Կիև:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ